Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Վենեցիա
Տորթ Վենեցիա
Թխվածքներ

Տորթ Վենեցիա

Նաիրա 2010-07-01 5848 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 5 ձու,
  • 200 գր. շաքարավազ,
  • 125 գր. ալյուր,
  • 125 մգ. կաթ,
  • 120 գր. մանրացված ընկույզ,
  • 1 թգ. սոդա,
  • 1 թգ. զեյթունի ձեթ:
  • Կրեմի համար`
  • 1 տուփ եփած խտացրած կաթ:
  • Գլազուրի համար`
  • 100 մգ, սլիվկա,
  • 100 գր. սև շոկոլադ,
  • 30 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Դեղնուցը, կաթը, զեյութունի ձեթը, ընկույզը, ալյուրը միասին խառնել: Այնուհետև ձվի սպիտակուցը հարել մի քիչ և գդալ-գդալ ավելացնել շաքարավազը և լավ հարել: Այս զանգվածը լցնել մյուի վրա և լավ խառնել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում գրեթե 1 ժամ:
Քայլ 2
Երբ խմորը պատրաստ լինի, թողնել, որ սառչի այնուհետև բաժանել 2 մասի: Եփած խտացրած կաթը բաժանել 2 մասի, մի մասը քսել առաջին խմորի վրա, իսկ մյուս մասով ծածկել խմորի վերին մասը:
Քայլ 3
Գլազուրի համար սլիվկան մի քիչ տաքացնել, վրան ավելացնել կարագը և մանրացված շոկոլադը: Սառչելուց հետո տարածել տորթի վրա: Զարդարել ըստ ցանկությամբ:

Մեկնաբանություններ

Լուսինե 2010-10-20

Մի թեյի գդալ զեյթունի ձեթը ինչ սպեցիֆիկ համ պետք է տա որ? Հարգելի Աննա, իսկ ռուսերենով ասված սլիվկան, հայերենով կլիներ սերուցք, գեղեցիկ բառ է չէ?

Մանյա 2010-07-05

Հետաքրքիր կայք էջ է, և հետաքրքիր առաջարկներ կան:

Աննա 2010-07-01

Իսկ զեյթունի ձեթով խմորը սպեցիֆիկ համ չի ունենա? Հետաքրքիր ռեցեպտ է:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 34 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր