Բացեք հիմա. ԱնուշեղենԲաունտի
Բաունտի
Անուշեղեն

Բաունտի

Նուրի 2010-06-29 11444 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 200 մլ. սլիվկա 20 %,
  • 200 գր. կոկոսի փաթիլներ,
  • 300 գր, կաթնային շոկոլադ,
  • 85 գր. շաքարավազ,
  • 50 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սլիվկան, շաքարավազը և կարագը հալեցնել մարմանդ կրակի վրա, բայց չթողնել, որ եռա: Կրակից վերցնելուց հետո ավելացնել կոկոսի փաթիլները: Այս խառնուրդը լցնել սինի մեջ, լավ հարթեցնել և դնել սառնարանում 1 ժամ: Այնուհետև դուրս հանել սառնարանից, կտրատել հավասարապես և նորից դնել, որ սառչի 5-6 ժամ: Շոկոլադը մանրացնել լցնել ափսեի մեջ և ափսեն դնել եռացող ջրի վրա, որպեսզի շոկոլադը հալչի:
Քայլ 2
Բատոնները դուրս հանել սառնարանից և թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև նորից դնել սառնարան 1 ժամ: Մատուցել սառը վիճակում: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Հայկուհի 2011-09-08

Ջաաան, ես շատ եմ սիրում բաունտի, անպայման կսարքեմ:

Մերի 2011-07-21

սլիվկաի տեղն ինչ կարող ենք օգտագործել?

Իրինա 2011-07-07

Շատ համեղ է ստացվում, ես փորձել եմ: Շնորհակալություն

Արմինե 2010-10-29

Իսկ ետ սլիվկային փոխարինող չկա? Ոչ մի տեղ չկա այստեղ դրանից:

Լուսինե 2010-08-21

Շաաաատ համով ա երևում, անպայման կփորձեմ

Գայանե 2010-06-30

Ջանննն, ինչ կլինի շոկոլադով ռեցեպտներ շատ գրեք էլի..... շատ հետաքրքիր է....

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 183 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր