Բացեք հիմա. ԹխվածքներՄեծ տվիքս
Մեծ տվիքս
Թխվածքներ

Մեծ տվիքս

Նուրի 2010-06-26 17483 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Կառամելի համար`
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 125 գր. կարագ,
  • 30 գր. մեղր:
  • Խմորի համար`
  • 200 գր. ալյուր,
  • 100 գր. շաքարավազ,
  • 100 գր. կարագ:
  • 200 գր. ցանկացած տեսակի շոկոլադի սալիկ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կառամելի պատրաստման համար բոլոր բաղադրամասերը միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Եփել այնքան միչև խառնուրդը կստանա կառամաելի գույն:
Քայլ 2
Խմորի համար, կարագը և շաքարավազը միասին լավ հարել, ավելացնել ալյուրը և կրկին խառնել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Քայլ 3
Գլազուրի համար շոկոլադե սալիկը դնել կաթսայի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, կարող եք մի քիչ ջուր լցնել, որ հեշտ հալչի:
Քայլ 4
Երբ այս ամենը սառչեն, խմորի վրա քսել կառամելը, այնուհետև վրան գլազուր անել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Գոգա 2013-03-17

Հիանալի թխվածք է: Ես պատրաստել եմ և բոլորը գոհ են եղել:

Հեղինե 2012-07-03

Խորհուրդ չեմ տա փորձեք, բաղադրատոմսը սխալ է հաստատ, ես փորձեցի ու թափեցի:

Մարինե 2012-03-01

Եթե բաղադռատոմսը թերի ես գրելու մի գրիր ամոթ է

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 2011-12-07

խմորը փշրվում է , որ մի բան գրում եք մտացեք նոր գրեք /

Ստելլա 2011-11-27

Լավ սայթ է, լավ բաներ կան

Հասմիկ 2011-11-16

Խմորը չի ուրեմն:

էմմա 2011-09-30

շատ համեղ էր....

Անի 2011-09-14

Ես փորձեցի շատ համեղ էր:

Աիդա 2011-07-13

Ես պատրաստել եմ շատ համեղ էր:Ուղղակի խմորի մեջ 2 հատ ձու, 2գդալ մածուն եմ ավելացրել,որ չփշրվի:

Լուսի 2011-06-22

Ժողովուրդ ջան, ով գիտի Հայաստանում որտեղ են թխվածքների մակետներ սարքում?

Մարիամ 2011-01-30

Ես ավելի շատ նմանացրեցի մարսի, բայց կփորձեմ, հետաքրքիր է )

Արևիկ 2010-12-13

ինձ թվում է շատ համեղ թխվածք կլինի, բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, նախապես շնորհակալություն

Գայանե 2010-11-15

Շատ համեղ է, բայց ես խմորի մեջ 1 հատ ձու եմ ավելացրել, որպեսզի չփշրվի:

Սերինե Հարությունյան 2010-10-07

Հիանալի թխվածք է: Ես պատրաստել եմ և բոլորը գոհ են եղել: Շատ շնորհակալություն:

Անահիտ 2010-08-26

Բարև, ես այս թխվածքից փորձել եմ պատրաստել, բայց չեմ հասկացել թէ խմորը ինչպիսին պետք է լինի, իմ պատրաստած խմորը փշուրների էր նման

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 215 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր