Բացեք հիմա. ԱնուշեղենՇոկ-մանժե
Շոկ-մանժե
Անուշեղեն

Շոկ-մանժե

Գեղեցիկ 2010-06-23 9529 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 3 ձու,
  • 1/2 ճ.գ. շաքարավազ,
  • 100գ. կարագ
  • 100գ. շոկոլադ
  • 1ճ.գ. կոնյակ,
  • 100գ. ընկույզ,
  • վանիլ, դարչին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ընկույզը բովել և կտրատել ոչ շատ մանր:
Քայլ 2
Շոկոլադը և կարագը հալեցնել և թողնել որ սառչի:
Քայլ 3
Ձվի սպիտակուցները շաքարավազով լավ հարել (մինչև կայուն մնալը), դեղնուցները նույնպես հարել և ավելացնել զանգվածին, շարունակելով խառնել ավելացնել հալած շոկոլադը, կոնյակը, վանիլը և զգույշ խառնել: Լցնել տարաների մեջ և սառեցնել:
Քայլ 4
Զարդարել ընկույզով կամ քերած շոկոլադով:

Մեկնաբանություններ

Լենա 2013-01-16

Անչափ շնորհակալ եմ: Առաջին անգամ լինելով պատրաստեցի, ու շատ համեղ ստացվեց:

Մելիտա 2011-10-20

Շատ լավ է, որ այսպիսի էջ կա և տվյալ պահին, օգնության է հասնում....

Իսկուհի 2010-11-01

Շնորհակալություն :Շատ համեղ է:

Սօֆյա 2010-10-17

Շաաատ համեղ էր

Դավիթ 2010-06-28

Ապրեք դուք

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 138 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր