Բացեք հիմա. Օգտակար խորհուրդներԻնչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը
Ինչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը
Օգտակար խորհուրդներ

Ինչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը

Աննա Ղարագյոզյան 2010-06-16 5760 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Ծաղկակաղամբ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ծաղկակաղամբը հարկավոր է եփել ոչ ավել, քան 3-4 րոպե, ընդ որում` էմալապատ կաթսայի մեջ և շատ քիչ ջրով կամ, ավելի լավ է, գոլորշիով: Միայն այս դեպքում է հնարավոր առավելագույնս պահպանել մթերքի օգտակարությունը: Եփելուց հետո ծաղկակաղամբի արգանակը կարելի է օգտագործել ապուրներ եփելու համար:
Քայլ 2
Որպեսզի ծաղկակաղամբը եփելուց հետո պահպանի իր գեղեցիկ արտաքին տեսքը, այն հարկավոր է նախապես դնել սառը ջրի մեջ` ավելացնելով մի փոքր կիտրոնի հյութ կամ քացախ, ապա եփել բաց կափարիչով կաթսայում բավականաչափ ուժեղ կրակով:
Քայլ 3
Համարվում է, որ շոգեխաշելուց առաջ ծաղկակաղամբը մի քանի րոպե կաթի մեջ թողնելու դեպքում այն կստացվի առավել համեղ և փափուկ: Որոշ խոհարարներ էլ եփելու ընթացքում ծաղկակաղամբին մի գդալ մայոնեզ են ավելացնում կամ տապակում են ալյուրով` ծաղկակաղամբի համային որակները կրկնապատկելու համար:

Մեկնաբանություններ

Արթուր 2010-08-10

Ինձ թվում է սա ոչ թէ բաղադրատոմս է, այլ գլուխկոտրուկ:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 45 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր