Ինչպես Վերացնել Տհաճ Հոտերը Խոհանոցում
Բաղադրությունը
- բնական միջոցներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1,կաղամբ կամ ծաղկահաղամբ եփելիս,եթե ջրի մեջ մի հատիկ ընկույզ գցեք կլեպով,խոհանոցից տհաճ հոտ չի գա
Քայլ 2
2.լվացարանի խողովակների տհաճ հոտը վերացնելու համար 2 ճ գդ աղ լցնել և մի 2 բաժ քացախ և թողնել ամբողջ գիշեր,առավոտյան ողողել տաք ջրով
Քայլ 3
3.սառնարանում կարող եք կտրած լիմոն դնել,վրան մեխակի հատիկներ հագցրած,չեզոքացնում է վատ հոտերը,որոնք նույնիսկ մանրակրկիտ մաքրելուց հետո էլ չեն անցնում: Նույն լիմոնը՝մեխակի հատիկներով,շատ երկրներում օգտագործում են մոծակներին սենյակներից հեռացնելու համար
Քայլ 4
4.եթե խոհանոցում եփված կերակուրների հոտն անցել է բոլոր սենյակներին և օդափոխելուց հետո էլ չի անցնում,փորձեք աղացած սուրճ լցնել փոքրիկ թասիկների մեջ և թողնել տարբեր տեղեր: Սուրճը չեզոքացնում է վատ հոտերը
Քայլ 5
5.թավայի մեջ,որտեղ ձուկ ենք տապակել,ձկան հոտը վերացնելու համար,փորձեք մի քանի գդալ աղացած սուրճ բովել
Քայլ 6
6.փորձեք մի բաժակ ջուր եռացնել՝վանիլինի էսենցիա լցրած,խոհանոցում երկար ժամանակ լավ բուրմունք է մնում
Մեկնաբանություններ
լավ