Բացեք հիմա. ՃաշատեսակներՀԱՎՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ
ՀԱՎՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ
Ճաշատեսակներ

ՀԱՎՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Աննա Ղարագյոզյան 2010-06-16 4850 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • հավի փափկամիս
  • աղ, բիբար
  • համեմ, մաղադանոս
  • պանիր
  • կարագ
  • մի պճեղ սխտոր
  • ձու
  • մայոնեզ
  • բուսական յուղ (տապակելու համար)

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի փափկամիսը դանակով բաժանել բարակ շերտերի, հավանգով ծեծել, աղ ու սև բիբար անել: Կարագն ու պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կանաչին` մանր կտրատած, ծեծած սխտորը և լավ խառնել: Մսի յուրաքանչյուր շերտի կենտրոնում մի փոքր լցոն լցնել և ռուլետանման փաթաթել:
Քայլ 2
Ձուն մայոնեզի հետ հարիչով հարել, յուրաքանչյուր ռուլետը թաթախել ստացված զանգվածի մեջ և երկու կողմից տապակել թավայում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 34 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր