ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ
Բաղադրությունը
- 1,5 բաժակ ալյուր
- 1,5 բաժակ շաքարավազ
- 3 ձու
- 350 գր թթվասեր
- 1,5 ճաշի գդալ կրախմալ
- 1,5 թեյի գդալ սոդա
- 2 բաժակ աղացած ընկույզ
- 0,5 բաժակ մակ
- 0,5 բաժակ մանր կտրատած չիր
- 1 տուփ խտացրած կաթ
- 100 գր կարագ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը, շաքարավազը, թթվասերը, կրախմալն ու սոդան բաժանել 3 հավասար մասերի: Մի մաս շաքարավազը հարել 1 ձվի հետ, ավելացնել 1-ական մաս կրախմալ, թթվասեր, ալյուր, սոդա և 1 բաժակ ընկույզ:
Քայլ 2
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 րոպե, մինչև պատրաստ լինի:
Քայլ 3
Մակը տաք ջրով լվանալ, ցողել եռման ջրով ու անմիջապես քամել: Կրկին ցողել եռացրած ջրով ու թողնել 1 րոպեի չափ: 1 ձուն հարել շաքարավազի հաջորդ մասի հետ, կրկին 1-ական մաս ավելացնել մյուս բաղադրիչներից, սակայն այս դեպքում ընկույզի փոխարեն ավելացնել մակը: Թխել տորթի երկրորդ շերտը նույն ջերմաստիճանով:
Քայլ 4
Մնացած 1 ձուն հարել մնացած շաքարավազի հետ, ավելացնել մյուս բաղադրիչները և կտրատած չիրը: Թխել երրորդ շերտը:
Քայլ 5
Խտացրած կաթով ու կարագով կրեմ պատրաստել և միացնել տորթի շերտերը հետևյալ հերթականությամբ` ընկույզովը, մակովը, չրովը: Տորթի երեսը պատել մնացած 1 բաժակ աղացած ընկույզով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։