Բացեք հիմա. ՃաշատեսակներՉախոբիլի
Չախոբիլի
Ճաշատեսակներ

Չախոբիլի

Սյուզի 2010-06-13 5476 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 1 ամբողջական հավ
  • 1 կգ սոխ
  • 1 հատ կծու տաքդեղ
  • 1 հատ լոլիկ
  • Մի քանի հատիկ կլոր սև պղպեղ
  • Մեկական ճաշի գդալ տոմատի մածուկ և կարմիր պղպեղ
  • Թարմ կանաչիներ`մաղադանոս, համեմ, սամիթ
  • Չորացրած ռեհան և ծիթրոն
  • Աղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մեկ ամբողջական հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն: Աղը` ըստ ճաշակի:

Մեկնաբանություններ

Լիանա 2011-09-29

Մտածեք Ձեր առողջության մասին 200գր կարագ?
Վերցրեք 80գր կարագ+1գդ ձեթ

Անուշիկ 2010-10-29

Իմ կարծիքով շատ համեղ է լինելու, հենց այսօր փորձելու եմ:

Լիանա 2010-06-13

Կարելի է փորձել: Ինձ թվում է շատ համեղ կլինի:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 39 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր