Տնական քյաբաբ
Բաղադրությունը
- 500 գր. տավարի միս,
- 2 գլուխ սոխ,
- 2 պճեղ սխտոր,
- մաղադանոս, սամիթ,
- կարմիր պղպեղ,
- սև պղպեղ, աղ,
- ձեթ,
- փայտիկներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տավարի միսը, սոխը, սխտորը մսաղացով աղալ, այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, սև և կարմիր պղպեղները ու աղը:
Քայլ 2
Այս խառնուրդից փորձել քյաբաբիկներ պատրաստել փայտիկի վրա: Այնուհետև եփել ջեռոցում, կամ ձեթով տապակել:
Մեկնաբանություններ
Արտակարգ է, ու շատ համեղ: