Շոկոլադե հյութալի թխվածք
Բաղադրությունը
- 1,5բաժակ ալյուր, 1/4 բաժակ կակաոյի փոշի, 1 թեյի գդալ խմորիչ, 1/2 թեյի գդալ սոդա, 1/2 բաժակ մանրացրած ընկույզ, 125 գ. կարագ, 200 գ. շոկոլադ, 1 բաժակ շաքարի փոշի, 2 ձու, թեթևակի հարած,1/3 բաժակ թթվասեր, 1/3 բաժակ մանրացրած ընկույզ արտաքին զարդարման համար, 2-4 ճաշի գդալ կոնյակ կամ օղի, շոկոլադե կրեմ։
- 1 Հատ շոկոլադե սալիկ, 1/2 բաժակ թթվասեր։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ամանի մեջ լցնել ալյուրը, կակաոն, սոդան և խմորիչը, ավելացնել ընկույզը և խառնել։ Գոլորշու վրա հալեցնել կարագը և շոկոլադը։ Երբ զանգվածը կդառնա միասեռ, հանել գլորշու վրայից և ավելացնել շաքարի փոշին, ձուն և թթվասերը ու լավ խառնել։ Հետո պինդ զանգվածը խառնել ջրիկ զանգվածին և փայտե գդալով զգույշ խառնել։ Այնուհետև թավայի մեջ տեղադրել յուղաթուղթը և լցնել խմորը։
Քայլ 2
40 րոպե թխելուց հետօ հանել այն ջեռոցից։ ևվ անցքեր անելուց հետո լցնել կոնյակը։ Մինչև պատրաստի խմորը կսառի, շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թթվասերը, այնուհետև լցնել տխվածքի վրա, որից հետո լցնել ընկույզը։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։