Բացեք հիմա. ՆախուտեստներՕմլետ
Օմլետ
Նախուտեստներ

Օմլետ

Մերի 2010-06-06 3335 դիտում 3.1 / 10

Բաղադրությունը

  • 3 ձու,
  • 4 կտոր հոլանդական պանիր,
  • 4 կտոր երշիկ,
  • 2 ճգ. մայոնեզ,
  • 1 հատ լոլիկ,
  • 1 հատ կարմիր բիբար,
  • մաղադանոս,
  • ձեթ,
  • սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարմիր բիբարը մաքրել և երկարավուն կտրատել: Այնուհետև տապակել ձեթի մեջ 5 րոպե: Ձուն հարել մայոնեզի հետ, ավելացնել մանրացված մաղադանոսը, խորանարդիկներով կտրատված պանիրն ու երշիկը, այս ամենը համեմել աղով և պղպեղով: Այս խառնուրդը լցնել թավայի մեջ, որտեղ տապակվել էր կարմիր բիբարը, այնուհետև վրան լցնել լոլիկը և թավայի բերանը փակել: Եփել մարմանդ կրակի վրա:

Մեկնաբանություններ

Աննա 2011-08-06

Շատ համեղ և արագ պատրաստվող նախուտեստ է: Շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 21 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր