Բացեք հիմա. ԹխվածքներԿաթնաշոռով թխվածք
Կաթնաշոռով թխվածք
Թխվածքներ

Կաթնաշոռով թխվածք

Լարիսա 2010-06-04 5870 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 4 ձու,
  • 60 գր.շաքարավազ,
  • 50 գր. սև շոկոլադ,
  • 2 ճգ. ալյուր,
  • 2 ճգ. կռախմալ,
  • 3 ճգ. կակաո:
  • Կաթնաշոռի խառնուրդի համար`
  • 250 գր. կաթնաշոռ,
  • 50 գր. շաքարավազ,
  • 50 գր. կոկոսի փաթիլներ,
  • 1 ձու,
  • 2 ճգ. ալյուր:
  • Գլազուրի համար`
  • 120 մլ. կաթ
  • 25 գր. կարագ,
  • 100 գր. սև շոկոլադ,
  • 50 գր. շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար վերցնել ձվերի դեղնուցը, վրան ավելացնել 30 գր. շաքարավազ և լավ խառնել, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված շոկոլադը: Ձվի սպիտակուցները հարել մնացած շաքարվազի հետ: Այն լցնել ձվի դեղնուցով պատրաստված խառնուրդի վրա, ավելացնել ալյուրը, կակաոն, կռախմալը և լավ խառնել: Այս զանգվածը լցնել տարայի մեջ և եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանով 25-30 րոպե:
Քայլ 2
Կաթնաշոռի խառնուրդի համար, ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնաշոռը և մնացած բաղադրիչները:
Քայլ 3
Գլազուրի համար կաթը, շաքարավազը և կարագը դնել մարմանդ կրակին և եփել այնքան մինչև զանգվածը սկսի խտանալ: Ավելացնել շոկոլադը, լավ խառնել և վերցնել կրակից:

Մեկնաբանություններ

ՏԱԹԵՎԻԿ 2010-09-15

Խնդրում եմ, գրեք այդ դեպքում կաթնաշոռը ինչ ենք անում?

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 20 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր