Պրյանիկով ու բանանով տորթ
Բաղադրությունը
- պրյանիկը(ցանկալի է շոկոլադային)-500գ,
- շաքարի փոշի,
- թթվասեր-500գ,
- բանան-2 հատ,
- ընկույզ,
- շոկոլադ։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պրյանիկները կիսել 2 մասի՝ բանանները օղակաձև կտրատել, թթվասերը խառնել շաքարի փոշու հետ: Ընկույզը կտրատել ոչ այնքան մանր: Տապակի վրա յուղաթուղթ դնել այնպես, որ ծայրերը ցած կախվեն: Պրյանիկի կտորները թթվասերի մեջ թաթախել և շարել տապակի մեջ:Ազատ մնացած անցքերը լցնել պրյանիկի կտորտանքներով:Հաջորդ շերտը կտրատված բանանի շերտն է, հետո նորից պրյանիկինը: Ամենավեջում դնել պրյանիկի շերտը: Ի դեպ, շերտերը կարող են ավելի շատ լինել՛ կախված բաղադրիչների քանակից: Ընկույզը կարելի է ավելի շատ լցնել, կամ՛ յուրաքանչյուր շերտից հետո: Տորթի չորության աստիճանը կախված է թթվասերի շատ կամ քիչ քանակից, թանձրությունից: Վերջում դնել սառնարանը, 3 ժամ կամ ավելի, սառելուց հետո շրջել ափսեի մեջ և յուղաթուղթը հանել: Զարդարել քերած շոկոլադով և ընկույզով;
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։