Սնկով կարկանդակ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- ալյուր-3 բաժակ
- ձու-2հատ
- կարագ-50գ.
- մածուն-250գ.
- սոդա-1թ/գ
- աղ
- Միջուկի համար`
- սունկ-500գ
- սոխ-1գլուխ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը և կարագը միասին տրորել, ավելացնել ձուն, մածունը, սոդան, աղը և խմոր հունցել: Խմորից միջին չափսի գնդեր պատրաստել: Գնդերը ձեռով բացել, մեջտեղում դնել միջուկից, ծայրերը վրա բերել, կարկանդակի ձև տալ, վրան հարած ձու քսել և թխել ջեռոցում մինչև կարմրելը:
Քայլ 2
Միջուկը: Սունկը և սոխը կտրատել և տապակել ձիթայուղով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։