Ձվածեղով Ռուլետ
Բաղադրությունը
- 3 հատ ձու
- կես տուփ կաթնաշոռ
- սամիթ
- մի փոքր սխտոր
- մայոնեզ
- սև բիբար, աղ։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
3 ձուն խառնել և ձվածեղ անել այնպես, որ հարթ լինի։ Պատրաստելուց հետո թողնել, որ սառչի։ Կաթնաշոռը խառնել մայոնեզի, սամիթի, սխտորի, աղի և պղպեղի հետ միասին։ Ձուն սառչելուց հետո հանել թավայից և վրան քսել կաթնաշոռի խառնուրդը և փաթեթել այնպես, որ չբացվի։ Շատ համեղ է։
Մեկնաբանություններ
Շատ հեշտ, համեղ ու արագ