Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ
Բաղադրությունը
- Խմոր՝
- 6 ձու,
- 0,5 բաժակ շաքարավազ
- 4 բաժակ ալյուր
- Կրեմ՝
- 1 տուփ խտացրած կաթ
- կես տուփ կարագ
- վանիլին։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի սպիտակուցը և դեղնուցը իրարից առանձնացնել, սպիտակուցը հարել առանձին, դեղնուցը հարել շաքարավազի հետ միասին։ Լավ հարելուց հետո իրար միացնել սպիտակուցը և դեղնուցը։ Այնուհետև քիչ- քիչ ավելացնել ալյուրը և հարել հարիչով այնքան, մինչև զանգվածը կլնի միասեռ։ Պետք է ստացվի քիչ ծորացող խմոր։ Խմորը լցնել նախապես ալյուրով պատված տարրայի մեջ և թխել ջեռոցում 50 աստիճանում, շատ ցածր պետք է լինի տաքությունը։ Կամ թխել գազի վրա, շատ թույլ տաքության վրա։ Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, ապա բաժանել 2 մասի։ Խմորը իրար միացնել կրեմով և զարդարել ըստ ցանկության։
Քայլ 2
Կրեմի համար կարագը լավ հարել քիչ քիչ ավելացնել խտացրած կաթը, ապա վանիլինը։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։