Բանանով և կաթով կոկտեյլ
Բաղադրությունը
- 2 հատ բանան
- 1լ եփած սառեցրած կաթ
- բալի կամ մորու մուրաբա (երանգավորելու համար)
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բանանը կաթի հետ բլենդերով հարել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա։ Ապա լցնել մատուցվող պնակի մեջ, վերջում մորու կամ բալի ջեմ լցնել վրան երանգավորելու համար ( կարելի է նաև չլցնել):
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։