Նեգրի ժպիտ
Բաղադրությունը
- 7հատ ձու
- 3 բաժակ շաքարավազ
- 4 բաժակ ալյուր
- 1տուփ մարգարին
- 1 տուփ թթվասեր
- 0.5 բաժակ կաթ
- 1 տուփ կակաո
- 2 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
7 ձվի դեղնուցը և 3 ձվի սպիտակուցը մեկ ու կես բաժակ շաքարավազով լավ հարել: Ավելացնել մեկ տուփ թթվասեր, մեկ թեյի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ քացախով խառնած: Ավելացնել 200 գրամ հալացրած մարգարին և լավ խառնել: Խառնելուց հետո ավելացնել մեկ տուփ կակաո, իսկ դրանից հետո քիչ քիչ ավելացնել ալյուրը, խառնել այնքան, որ ստացվի թանձր-ծորացող խմոր: Այս ամենը լցնել ամանի մեջ և թխել ջեռոցում 200 աստիճանի տակ:
Քայլ 2
Բեզե
Քայլ 3
4 ձվի սպիտակուցը մեկ բաժակ շաքարավազով լավ հարել այնքան, որ լավ պնդանա և գդալի վրայից չընկնի: Ավելացնել մեկ տուփ վանիլին : Ստացված բեզեն քսել թխված խմորին և նորից դնել ջեռոցը: Եփել 100 աստիճանի տակ: Ջեռոցի բերանը մեկ մատի չափով բաց:
Քայլ 4
Գլազուր
Քայլ 5
Մեկ տուփ կակաոն կես բաժակ շաքարավազով և կես բաժակ կաթով եփել, ավելացնել 50 գրամ կարագ: Եվ այս ամենը լցնել պատրաստի բեզեյի վրա: Այսպիսով մեր նեգրի ժպիտը պատրաստ է: Ճաշակեցեք, շատ համեղ է:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն Արևիկ ջան, պատրաստել եմ և շաաատ համեղ է ստացվել։