Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Սիրո Համբույր
Թխվածք Սիրո Համբույր
Թխվածքներ

Թխվածք Սիրո Համբույր

Անուլիկ 2012-12-15 1833 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար՝
  • 2ձու,
  • 250գ թթվասեր,
  • 1բաժակ շաքարավազ,
  • 0,5 տուփ խտացրած կաթ,
  • 1,5 բաժակ ալյուր,
  • 1 թ.գ սոդա,
  • ցանկացած մրգի հյութ:
  • Կրեմի համար
  • 200գ կարագ,
  • 0,5 տուփ խտացրած կաթ
  • ելակ, բալ ձևավորման համար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել խտացրած կաթը, թթվասերը սոդայի հետ միասին, ալյուրը, ապա լավ խառնել: Ստացված խմորը թխել 50-60 րոպե՝ 180աստիճան ցելսյուս տաքացրած ջեռոցում: Հովացնել ու բաժանել 3 շերտի: Շերտերը կտրել սրտաձև:
Քայլ 2
Կրեմը պատրաստելու համար՝կարագը հարել մինչև սպիտակելը, բարակ շիթով լցնել խտացրած կաթը: Շերտերը ցողել մրգահյութով և իրար միացնել կրեմով, ցանել ավելացած փշրաքները: Ձևավորել կրեմով, ելակով, բալով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 9 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր