Մսով և կարտոֆիլով կոլոլիկ
Բաղադրությունը
- 300գ. աղացած տավարի միս,
- 8 կարտոֆիլ,
- 2 ձու,
- 1գլ. սոխ,
- 100գ. յուղ,
- աղ, սև պղպեղ,
- կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը մանր կտրած սոխով տապակել յուղով: Եփած կարտոֆիլը աղալ, ավելացնել հարած ձու, աղ և խմորի նման հունցել: Ստացվածից պատրաստել ձվի նման գնդիկներ, մեջը փոս անել,լցնել միսը, նորից գնդի տեսք տալ, թաթախել մեկ ձվի մեջ, մեկ ալյուրի մեջ և յուղով տապակել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։