Խնձորով պարզ թխվածք
Բաղադրությունը
- Այս թխվածքը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
- 4-5 հատ միջին չափսի խնձոր
- 3 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 0.5 բաժակ ալյուր
- 100 գրամ թթվասեր
- դարչին
- շաքարի փոշի
- 0.5 գդալ սոդա, կամ разрыхлитель
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միքսերով կամ բլենդերով հարել ձուն, շաքարավազը, թթվասերը, ավելացնել դարչինը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը պիտի ստացվի հոսող:
Քայլ 2
Խնձորը կեղեվազերծել, մաքրել միջուկից, կտրատել 2 սանտիմետրանոց խերանարդիկներով: Մոտ 20x30 չափի ամանը ձոթով պատել, այնուհետև խնձորը լցնել մեջը: Վրայից լցնել խմորը (Այն հազիյ կծածկի ամանի հատակը): Դնել փռի մեջ, 180 աստիճանով: Պատրաստվածությունը սուգել փայտիկը մեջը խրելով` այն պիտի չոր մնա: Վերջում վրան մաղով լցնել շաքարի փոշին: Մատուցել վանիլային պաղպաղակով:
Քայլ 3
Ի դեպ, նույն խմորով կարելի է պատրաստել նաև նարնջով, բալով, կամ բանանով: Խմորի մեջ կալելի է նաև կակաոյի փոշի ավելացնել ցանկության դեպքում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։