Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Կապուչինո
Թխվածք Կապուչինո
Թխվածքներ

Թխվածք Կապուչինո

Իզաբելլա 2012-11-06 7188 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 5 ձու
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 5ճգ. ձեթ
  • 1թգ սոդա
  • 3ճգ մեղր
  • 2ճգ կակաո
  • 2-2.5 բաժակ ալյուր
  • Կրեմ՝
  • 200 գր. կարագ
  • 1 տուփ եփած խտացրած կաթ
  • Եփած Կրեմ՝
  • 0,5 բաժակ կաթ
  • կես բաժակ շաքարավազ
  • 1 ճգ ալյուր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար ձուն, շաքարավազը, ձեթը, մեղրը միասին խառնել և դնել ջրի գոլորշու վրա, ընթացքում հաճախ խառնել: Ապա ավելացնել սոդա, լավ խառնելուց հետո ավելացնել նաև կակաոն և ալյուրը: Խմորը պետք է լինի թթվասերի խտությամբ: Խմորը բաժանել 4 մասին, յուրաքանչյուրը առանձին-առանձին թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Եփած կրեմ պատրաստելու համար, բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել շատ մարմանդ կրակի վրա, ընթացքում անընդհատ խառնել կրեմը: Եփելուց հետո թողնել, որ սառչի:
Քայլ 3
2րդ կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խտացրած կաթը: Երբ այս կրեմը կլինի պատրաստ վրան աստիճանաբար ավելացնել նաև եփած կրեմը և հարել հարիչով:
Քայլ 4
Խմորի լիստերը իրար միացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով:

Մեկնաբանություններ

Նանա 2013-10-27

Ես չեմ հասկանում, եթե գրում են թող ավարտին հասցնեն ու ճիշտ գրեն բաղադրատոմսը, որպեսզի ճիշտ պատրաստվի։

Գոգ 2012-12-17

Ես էլ ավելացնեմ, որ նենց չի, որ կակաոյով խմոր չի լինում, նենց որ անիմաստ բաներ մի գրեք, սուտի գիտունիկներ... Վանիլինն էլ մոռացել եք կրեմի մեջ ավելացնել:

Ռ 2012-11-16

Թերի է, եթե չգիտեք ամօթ չէ հարցրեք, կակո չեն լցնում խմորի մեջ, այլ լուծվող սուրճ:

Ասիա 2012-11-09

Խոսքեր չկան, բայց լավ կլիներ շատացնեիք բաղադրատոմսերը:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 37 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր