Բացեք հիմա. ՃաշատեսակներՀավը ճապոնական ձևով
Հավը ճապոնական ձևով
Ճաշատեսակներ

Հավը ճապոնական ձևով

Մանե 2010-05-28 5323 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 1,5 կգ հավի կրծքամիս
  • 2 գազար միջին չափսի
  • 1 կարմիր կամ դեղին պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 100 գր. հնդկական ընկույզ
  • սոյայի սոուս
  • քացախ
  • աղ
  • բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի կրծքամիսը կտրատել տափակ կտորներով, մարինացնել քացախի մեջ աղով և բիբարով: Տապակել արևածաղկի ձեթի վրա մինչև սպիտակ գույն ստանալը, չթողնել, որ կարմրի, և դնել մի կողմ: Տապակել մանր կտրատած սոխը, գազարն ու բիբարը: Այնուհետև կիսապատրաստ հավի միսը կտրատել խորանարթներով և ավելացնել նույն թավայի մեջ: Ավելացնել սոյայի սոուսը ըստ ճաշակի (ամենամատչելի սոուսը Heinz ապրանքատեսակինն է, այն շատ աղի չէ, եթե օգտագործում եք ավելի թանկ սոուս, զգույշ եղեք, որ շատ աղի չստացվի):
Քայլ 2
Երբ հավը պատրաստ կլինի, ավելացրեք ընկույզը: Ցանկության դեպքում կարե;ի է ավելացնել նաև իմբիր:

Մեկնաբանություններ

Իզաբելլա 2012-11-23

Շատ լավ է ստացվում, եթե ավելացնենք նաև գազար և բարակ լոբի, նաև մի քիչ կարրի (curry).

Լիլիթ 2012-02-08

Շաաաաաաաաը համող էր. Շնորհակալություն!!!!!!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 27 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր