Բացեք հիմա. Օգտակար խորհուրդներԿարտոֆիլ
Կարտոֆիլ
Օգտակար խորհուրդներ

Կարտոֆիլ

Լուսինե 2010-05-28 5101 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Կարտոֆիլ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը հարկավոր է կլպել բարակ շերտով, քանի որ կեղևի տակ են կուտակված բոլոր աղերն ու սպիտակուցները: Մաքրված կարտոֆիլը պահում են սառը ջրում` մեջը լցնելով 1-2 ճգ. քացախ: Մաքրված կարտոֆիլը պահեք սառը ջրի տակ, այն ավելի շուտ կեփվի և փխրուն կդառնա:
Քայլ 2
Որպեսզի աղցաների համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխի, ջուրը եռալուց 10-15 րոպե հետո մեջը պետք է մի քիչ քացախ լցնել:
Քայլ 3
Կեղևով եփված կարտոֆիլը լավ կմաքրվի, եթե եփելուց անմիջապես հետո վրան սառը ջուր լցնեք:
Քայլ 4
Տապակելուց առաջ կարտոֆիլի վրա մի քիչ ալյուր ցանեք: Կարտոֆիլը դրանից կարմրում է և ախորժաբեր տեսք ընդունում:
Քայլ 5
Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կարելի է մաքրել նույնիսկ առանց դանակի: Ջրով լվանալուց հետո լցրեք կտորից տոպրակի մեջ, մեջը լցրեք խոշոր աղ և տոպրակի բերանը կապեք: Մի քանի րոպե սեղանի վրա գլորելուց հետո կեղևը դուրս կգա:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2010-08-19

Շնորհակալություն, շատ օգտակար խորհուրդներ էին, հատկապես քացախի օգտագործման պահերը

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր