Ծտի կաթ
Բաղադրությունը
- Խմոր-
- 2 ձու,
- 100 գ շաքարավազ,
- 100 գ ալյուր
- Սուֆլե-
- 4 ձվի սպիտակուց,
- 310 գ շաքարավազ,
- 200 մլ ջուր,
- 1 ժելատին կամ ագար-ագարշմի քիչ լիմոնի աղ,
- 100 գ կարագ,
- 4 ճաշի գդալ խտագրած կաթ,
- կակաո:
- Գլազուր-
- 4 ճ գդ կաթ,
- 4 ճ գդ շաքարավազ,
- 50 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սկզբում պատրաստում ենք բիսկվիթը-ձուն հարիչով լավ խառնել շաքարավազի հետ միասին, ավելացնել ալյուրը /սոդա պետք չէ/, ապա լցնել կլոր ֆորմայի մեջ և թխել 175 աստիճանի տակ, մինչև պատրաստ լինի: Մեզ ընդամենը պետք է բիսկվիթի բարակ նուրբ շերտ, որ փռենք սուֆլեի տակ:Այս բաղադրատոմսի փոխարեն խմորի համար կարող եք օգտագործել ցանկացած մի ուրիշը, օրինակ մեղրով տորթի շերտերից մեկը՝ֆորմայի չափով կլոր կտրած:Ֆորման պետք է լինի բիսկվիթի համար այն ֆորմաներից, որոնց հատակն անջատվում է պատերից, որպեսզի կարողանանք հետո սուֆլեն հանել առանց շրջելու և ձևը խախտելու:
Քայլ 2
Սուֆլեն պատրաստելով համար մեզ անպայման ժելատին է պետք՝նախօրոք մի ժամ թողած կես բաժակ սառը ջրի մեջ, որ փափկի: Ժելատինը կարող եք գնել փոշու կամ թերթիկների ձևով, կարևոր չի:
Քայլ 3
Սուֆլեի համար շաքարավազը լավ խառնում ենք սառը ջրի, լիմոնի աղի հետ և սկսում եփել թույլ կրակի վրա: Միաժամանակ սկսում ենք հարիչով բարձր արագության տակ տրորել ձվի սպիտակուցները, մինչև ամուր փրփուր դառնան, ինչպես բեզե պատրաստելիս: Մինչ այդ օշարակն աստիճանաբար խտանում է, պղպջակներն սկսում են խոշորանալ, շատ չի կարելի թողնել, որովհետև արդեն կարամել կդառնա: Պատրաստ լինելն կարող եք շատ հեշտությամբ իմանալ,՝եթե օշարակից գդալով վերցնում եք և լցնում սառը ջրի մեջ և այն ամբողջովին չի լուծվում,ձեռքով կարող եք նորից հանել ջրից,ուրեմն պատրաստ է:Սա տաք վիճակով բարակ շիթով պետք է լցնենք բեզեի վրա՝ անընդհատ խառնելով: Մինչ այդ, հալեցնում ենք ջրի հետ խառնած ժելատինը՝եռացող ջրով լի թասիկի վրա և լցնում բեզեի մեջ:Առանձին տրորում ենք կարագն ու խտացրած կաթը և դա էլ ենք ավելացնում բեզեի վրա:Այժմ այս խառնուրդը պետք է լցնել ֆորմայի հատակին դրած բիսկվիթի շերտի վրա, թողնել մի քիչ հովանա և դնել սառնարանում:Մի երկու ժամից,երբ արդեն պնդացած, լինի հանում ենք , վրան գլազուր լցնում,նորից դնում սառնարանում:Կարելի է երկու շերտով պատրաստել սուֆլեն՝սպիտակ և շոկոլադով:Համեղ են ստացվում, հիշեցնում են սովետական տարիների ծտի կաթ կոնֆետներին:
Մեկնաբանություններ
Ինձ դուր եկավ, այս խմորեղենը