Հավի Փափկամսով Ուտեստ
Բաղադրությունը
- 500 գր հավի փափկամիս
- աղ,
- սխտոր,
- դափնու տերև
- ձեթ
- 1 բաժակ ալյուր
- 1 բաժակ կաթ
- 1 բաժակ արգանակ
- ձու
- պաքսիմատ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը եփել, ջրին ավելացնել աղ, սխտոր, դափնու տերև: Այնուհետև հավի միսը թել - թել առանձնացնել:
Քայլ 2
Թավայի մեջ լցնել ալյուրը, ձեթը և դնել կրակին, ավելացնել նաև կաթը, արգանակը, հավի միսը. եփելու ընթացքում անընդհատ խառնել: Պատրաստ լինելուց հետո դնել սառնարանում 2-3 ժամ: Սառելուց հետո, վերը նշված զանգվածից գդալով վերցնել, տեսքի բերել, թաթախել ձվի խառնուրդի մեջ, ապա պաքսիմատի մեջ և տապակել առատ ձեթի մեջ: Բարի Ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։