Բացեք հիմա. ՆախուտեստներՀավի Փափկամսով և Լավաշով Ուտեստ
Հավի Փափկամսով և Լավաշով Ուտեստ
Նախուտեստներ

Հավի Փափկամսով և Լավաշով Ուտեստ

Դանի 2012-09-18 4046 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 500գր. հավի միս
  • 1 հատ փոքր սոխ
  • 2 հատ գազար
  • լավաշ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի միսը խաշել, թել-թել առանձնացնել: Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև ավելացնել քերիչով անցկացված գազարը, մի քիչ տապակելուց հետո ավելացնել հավի միսը, այս ամենը համեմել աղով և սև պղպեղով:
Քայլ 2
Վերցնել մեկ ամբողջական լավաշ, վրան լցնել միջուկը, փաթաթել տալով ռուլետի տեսք, ապա կտրատել, դասավորել ջեռոցի տապակի մեջ, վրան քերած պանիր ավելացնել: Դնել ջեռոցում մի քան րոպե: Ջեռոցից հանելուց հետո վրան մանրացված կանաչի տարածել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

ԱՆՆԱ 2013-07-02

Շատ համեղ և յուրօրինակ ուտեստ է:
Կարելի է հաճախ փորձել

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 26 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր