Հավի Փափկամսով և Լավաշով Ուտեստ
Բաղադրությունը
- 500գր. հավի միս
- 1 հատ փոքր սոխ
- 2 հատ գազար
- լավաշ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը խաշել, թել-թել առանձնացնել: Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև ավելացնել քերիչով անցկացված գազարը, մի քիչ տապակելուց հետո ավելացնել հավի միսը, այս ամենը համեմել աղով և սև պղպեղով:
Քայլ 2
Վերցնել մեկ ամբողջական լավաշ, վրան լցնել միջուկը, փաթաթել տալով ռուլետի տեսք, ապա կտրատել, դասավորել ջեռոցի տապակի մեջ, վրան քերած պանիր ավելացնել: Դնել ջեռոցում մի քան րոպե: Ջեռոցից հանելուց հետո վրան մանրացված կանաչի տարածել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ համեղ և յուրօրինակ ուտեստ է:
Կարելի է հաճախ փորձել