Ձմերուկի Չիր
Բաղադրությունը
- ձմերուկի շերտեր
- 1 կգ շաքարավազ
- 1 տուփ լիմոնի աղ
- 1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձմերուկի վերևի շերտը կտրել, թողնել միայն ներքև սպիտակ մասը և մի քիչ էլ կարմիր մասը: Այնուհետև բարակ- բարակ կտրատել երկարությամբ: Պատրաստել օշարակ՝ ջուրը և շաքարավազը միասին խառնել, դնել գազօջախին, երբ օշարակը եռա վերցնել կրակից, վրան ավելացնել լիմոնի աղ և ձմերուկների շերտերը լցնել մեջը: Երբ օշարակը սառչի, ձմերուկները լցնել քամիչի մեջ, իսկ օշարակը նորից եռացնել: Երբ օշարակը եռա, նորից ձմերուկները լցնել քամիչի մեջ: Նույն գործողություն անհրաժեշտ է կատարել 3 անգամ: Ձմերուկները թողնել լավ քամվի հետո դնել արևին, մի քիչ չորանալուց հետո վարդերի պես փաթաթել ու նորից դնել արևի տակ և թողնել, որ չորանա: Վերջնական չորանալուց հետո դնել ջեռոցը՝ շատ ցածր ջերմաստիճանում: Ջեռոցի դուռը կիսաբաց թողնել, որ լավ չորանան, որպեսզի փաթաթված տեղերը թաց չմնան:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։