Բացեք հիմա. ԿարկանդակներԿաթնաշոռիկ
Կաթնաշոռիկ
Կարկանդակներ

Կաթնաշոռիկ

Էլլա 2012-09-09 3796 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 5 հատ ձու
  • 0,5 կգ. կաթնաշոռ
  • 5 լիքը ճգ. շաքարավազ
  • 1թգ. սոդա
  • 1ճգ. քացախ
  • 3 /750 գրամ/բաժակ ալյուր:
  • Ինչպես նաև՝
  • ձեթ,
  • շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես կաթնաշոռը հարկավոր է հարել հարիչով կամ բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն: Ձուն հարել շաքարավազի հետ միասին: Սոդան, քացախը միասին խառնել և ավելացնել ձվի վրա, ապա ավելացնել նաև կաթնաշոռը և շարունակել հարիչով հարել: Վերջում ավելացնել ալյուրր, մի պտղունց աղ և հունցել խմորը:
Քայլ 2
Խմորը 1սմ հաստությամբ կտրատել, ապա տափակացնել և բաժակի օգնությամբ կլոր խմորներ ստանալ: Այնուհետև վերցնել որևէ շշի փական, լվանալ, չորացնել և կլորակներ մեջտեղից փականի օգնությամբ խմորը հեռացնել, ինչպես պատկերված է նկարում:
Քայլ 3
Կաթնաշոռիկները տապակել մեծ քանակությամբ ձեթի մեջ երկու կողմերից: Կարող եք վերջում շաքարի փոշի տարածել կաթնաշոռիկների վրա:
Քայլ 4
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանություններ

Լիանա 2013-02-05

Գերազանց

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 25 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր