Քաղցր Կլորիկներ
Բաղադրությունը
- 500գր թխվածքաբլիթ (պեչենի)
- 70գր. կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
- Գլազուր՝
- շոկոլադ
- կաթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Թխվածքաբլիթները ձեռքով մանրացնել, կարագը քերիչով անցկացնել և խտացրած կաթի հետ միասին լավ խառնել: Այս զանգվածից կլորիկներ պատրաստել: Պատրաստի կլորիկները դնել սառնարանի խցիկում 15-20 րոպե:
Քայլ 2
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը հալեցնել կաթի հետ միասին՝ մարմանդ կրակի վրա: Այնուհետև սառեցված կլորիկները իջեցնել գլազուրի մեջ, ամբողջ կլորիկը պատել շոկոլադով և շարել սկուտեղի մեջ: Կլորակների վրա կարող եք կոկոսի փաթիլներ շաղ տալ, ինչպես նաև մանրացված ընդեղեն:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։