Բրնձով և Նուշով Փլավ
Բաղադրությունը
- 1ճգ. ձեթ
- 1 միջին չափսի սոխ
- 200գր բրինձ
- 450 մլ. ջուր կամ արգանակ
- 2ճգ. մաղադանոս
- 50-70գր. տապակած նուշ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի հետ միասին, այնուհետև ավելացնել աղը, ապա բրինձը: Բոլոը միասին լավ խառնել, ավելացնել արգանակը և եփել մարմանդ կրակի վրա: Երբ բրինձը կլինի պատրաստ, կաթսան վերցնել կրակից և այդպես թողնել մոտովորապես 10 րոպե:
Քայլ 2
Մատուցելիս փլավի վրա ավելացնել մանրացված նուշ և մաղադանոս:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։