Պանրաձողիկներ
Բաղադրությունը
- 200գր. կարագ
- 200գր. պանիր 200գր. թթվասեր
- 1/2թգ. սոդա
- 1 հատ ձու
- 1 ձվի դեղնուց
- 4 բաժակ ալյուր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պանիրը մսաղացով աղալ, խառնել փափկեցված կարագի հետ, ավելացնել սոդայով թթվասեր, ձու և ալյուր: Խմորը հունցել, բաժանել 4 գնդի, գրտնակել, դանակով բաժանել երկար զոլերի, վրան ձվի դեղնուց քսել և թխել տաք ջեռոցում, մինչև կարմրելը: Մատուցել, որպես խորտիկ գարեջրի հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։