Բացեք հիմա. ՃաշատեսակներՉաշուշուլի (վրացական խոհանոց)
Չաշուշուլի (վրացական խոհանոց)
Ճաշատեսակներ

Չաշուշուլի (վրացական խոհանոց)

Լիլիթ 2012-06-09 2698 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • 500գր. տավարի փափկամիս
  • 3 հատ գլուխ սոխ
  • 3-4 պճեղ սխտոր
  • 1 հատ կանաչ տաքդեղ
  • 3 հատ լոլիկ
  • խառը կանաչի կես փունջ
  • 50գր. կարագ
  • 2 հատ դափնու տերև
  • աղ, սև և կարմիր պղպեղներ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տավարի փափկամիստը կտրատել մանր, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկի և դնել գազօջախին, մինչև ջուրը կքաշվի, հետո ավելացնել խորանարդաձև կտրատված սոխը և կարագը, տապակել այնքան, մինչև սոխը դառնա վարդագույն: Հետո ավելացնել խորանարդաձև կտրատված պղպեղը, 10 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդաձև կտրատված լոլիկը ( նախապես հեռացնել լոլիկի կեղևը) և թողնել եփի 15 րոպե: Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, իսկ վերջում խորանարդիկներով կտրատված սխտորը: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 10 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր