Բացեք հիմա. Ալկոհոլ և կոկտեյլՆարնջի հյութ
Նարնջի հյութ
Ալկոհոլ և կոկտեյլ

Նարնջի հյութ

Հասմիկ Հակոբյան 2012-06-08 604 դիտում 3.0 / 10

Բաղադրությունը

  • նարնջի կեղեվ (մոտավորապես 10 -12 նարնջի)
  • լիմոնի աղ
  • ջուր (ըստ ցանկության)
  • շաքարավազ 1բաժակ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վերցնել նարնջի կեղևները, լցնել 2 կգ բանկայի մեջ, վրան լցնել ջուր և թողնել, որ փափկի 10-12 ժամ: Այնուհետև նարնջի կեղևները հանել և մսաղացով աղալ: Աղալուց հետո զանգվածը քամիչով անցկացնել՝ ընթացքում ավելացնելով ջուրը: Եթե ցանկանում եք, որ զանգվածը պինդ լինի, ապա ջուրը հարկավոր է քիչ լցնել: Քամիչով անցկացնելուց հետո ավելացնել մի պտղունց լիմոնի աղը և շաքարավազը: Եթե նարնջի կեղևները խոշոր են, ապա կարող եք քամել մի քանի անգամ: Այս հյութը ցանկալի է մատուցել թխվածքի կամ քաղցրավենիքի հետ միասին:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.5 / 5 5 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր