Էմպանադոս
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 350 գր. ալյուր,
- 100 գր. ջուր,
- 25 գր. կարագ,
- մի պտղունց աղ:
- Լցոնի համար`
- 500 գր. շամպինիոն սունկ,
- 250 գր. սերուցք,
- 1 գլուխ սոխ,
- ձեթ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի համար կարագը փափկեցնել վրան լցնել ալյուրը ու լավ տրորել: Այնուհետև քիչ քիչ ավելացնել ջուրը (կարող եք աղը ավելացնել ջրի մեջ) այնքան, որ ստացնի ձիգ խմոր:
Քայլ 2
Լցոնի համար սոխառաց անել, ավելացնել նախապես եփված շամպինիոնը մի քիչ եփվելուց հետո ավելացնել սերուցքը: Այս խառնուրդը թթվասերի խտություն պետք է ունենա:
Քայլ 3
Կարկանդակի տեսք տալ և տապակել:
Մեկնաբանություններ
Այս ուտեստը իր բաղադրատոմսով հետաքրքիր էր ինձ համար և կարծում եմ շատ համեղ կլինի, ես կփորձեմ: