Բացեք հիմա. ԱնուշեղենՆուշով և Բալով Կոնֆետ
Նուշով և Բալով Կոնֆետ
Անուշեղեն

Նուշով և Բալով Կոնֆետ

Մարինե 2012-06-06 922 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. սպիտակ շոկոլադ
  • 60գր. բալ
  • 120գր նուշ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նուշը նախապես լցնել բաժակի մեջ և վրան ավելացնել եռացրած ջուր, թողնել այդպես 10 րոպե: Ապա նուշերի վրայից առանձնացնել կեղևները և դնել ջեռոցում 150 աստիճան ջերմաստիճանում, որպեսզի չորանա: Չորացված նուշը մանր կտրատել:
Քայլ 2
Բալից առանձնացնել կորիզը և մանրացնել: Սպիտակ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ապա վրան ավելացնել բալը և նուշը: Զանգվածը լավ խառնել, ապա զգուշությամբ թեյի գդալով լցնել թղթյա ամանների մեջ: Կոնֆետները դնել սառնարանում 1 ժամ, որից հետո կարող եք մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 8 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր