Հավի կրծքամիսը Լցոնած Լավաշի Մեջ
Բաղադրությունը
- Հավի կրծքամիս 500գ,
- Գազար 500գ,
- Պանիր 100գ,
- Հավկիթ 3 հատ,
- Մաղադանոս,
- Ձիթայուղ,
- 2հատ սոխ,
- 3 պճեղ սխտոր,
- խմելի սունելի,
- աղ, սև և կարմիր պղպեղներ,
- 3 հատ լավաշ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մանր կտրատած սոխը և սխտորը ձիթայուղի մեջ տապակել, ավելացնել քերիչով անցկացրած գազարը, տապակել այնքան մինչև փափկելը, այնուհետև ավելացնել նախորոք խաշած և կտրատած հավի կրծքամիսը շարունակելով տապակելը ավելացնելով կանաչին, աղը, պղպեղները և խմելին սունելին, ստանալով վարդագույն գույն ստացվում է լցոնը:
Քայլ 2
Լավաշը ծալել այնպես, որ լինի լավաշի կեսը, այնուհետև լցոնը լցնել լավաշի վրա, ռուլետի պես փաթաթել արանքում քսել պանրի և հավկիթի խարնուրդը որպեսզի կպչի, դանակով կտրատել գաթայի նման, երեսին քսել ձվի դեղնուցը և դնել ջեռոցում 10 րոպե, կարմրելուց հետո հանել և մատուցել: ԱՆՉԱՓ ՀԱՄԵՂ Է ԵՐԱՇՂԱՎՈՐՈՒՄ ԵՄ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։