Բացեք հիմա. ԱնուշեղենԿաթնաշոռով Եվ Բանանով Անուշեղեն
Կաթնաշոռով Եվ Բանանով Անուշեղեն
Անուշեղեն

Կաթնաշոռով Եվ Բանանով Անուշեղեն

Կարինե 2012-04-25 2622 դիտում 4.7 / 10

Բաղադրությունը

  • 150գր. կաթնաշոռ
  • 1 հատ բանան
  • 2ճգ. կակաո
  • 1ճգ շաքարավազ
  • 100մլ ջուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կակաոն և շաքարավազը միասին խառնել, ավելացնել ջուրը, ապա դնել մարմանդ կրակի վրա, մինչև եռալը /եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի/:
Քայլ 2
Բանանը և կաթնաշոռը միասին հարել բլենդերի օգնությամբ: Կակոից պատրաստված զանգվածը ավելացնել բանանի և կաթնաշոռի վրա և լավ խառնել մինչև միասեռ դառնալը: Այս անուշեղենը լցնել բաժակների մեջ և ձևավոր ըստ ցանկության: Կարող եք մատուցել սառը վիճակում:

Մեկնաբանություններ

Վարդուհի 2012-12-24

Շատ համեղ է ստացվում:

Սոֆի 2012-11-07

Վաաաախ ոնց կուտեի

Գնահատել բաղադրատոմսը

2.4 / 5 30 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր