Կաթնաշոռով Եվ Բանանով Անուշեղեն
Բաղադրությունը
- 150գր. կաթնաշոռ
- 1 հատ բանան
- 2ճգ. կակաո
- 1ճգ շաքարավազ
- 100մլ ջուր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կակաոն և շաքարավազը միասին խառնել, ավելացնել ջուրը, ապա դնել մարմանդ կրակի վրա, մինչև եռալը /եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի/:
Քայլ 2
Բանանը և կաթնաշոռը միասին հարել բլենդերի օգնությամբ: Կակոից պատրաստված զանգվածը ավելացնել բանանի և կաթնաշոռի վրա և լավ խառնել մինչև միասեռ դառնալը: Այս անուշեղենը լցնել բաժակների մեջ և ձևավոր ըստ ցանկության: Կարող եք մատուցել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է ստացվում:
Վաաաախ ոնց կուտեի