Բացեք հիմա. Օգտակար խորհուրդներՏորթի ձևավորում
Տորթի ձևավորում
Օգտակար խորհուրդներ

Տորթի ձևավորում

Նուեվա 2012-04-19 2712 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Շոկոլադ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շատ հեշտ է և գեղեցիկ է ստացվում: Ընդամենը պետք է շոկոլադի սալիկ և յուղաթուղթ: Յուղաթղթից շերտ ենք կտրում՝երկարությունը պետք է համապատասխանի տորթի տրամագծին, իսկ բարձրությունը՝տորթի բարձրությունից մի քիչ ավել: Յուղաթղթի վրա մատիտով մեր ուզած մոտիվներն ենք նկարում, օրինակ՝իրար կպած եռանկյունիներ, այնքան էլ պարտադիր չէ, որ շատ համաչափ լինեն:
Քայլ 2
Շոկոլադը հալեցնում ենք՝կաթսայի մեջ ջուր ենք լցնում, երբ սկսում է եռալ, կրակն իջեցնում ենք և վրան դնում մի ուրիշ, ավելի փոքր կաթսայի մեջ դրված շոկոլադը: Հալեցնում ենք անընդհատ խառնելով, որովհետև շատ շուտ է վառվում և համը փոխվում է: Հիշեք, որ երբեք չի կարելի հալեցնել կաթսան անմիջապես գազին դնելով:
Քայլ 3
Հալված շոկոլադը լցնում ենք շպրիցի մեջ և մեր նկարած մոտիվների վրա տարածում: Զգուշությամբ յուղաթուղթը կպցնում ենք տորթի կողքերին և դնում սառնարանում: Մի քանի ժամից կարող եք հեռացնել թուղթը, երբ շոկոլադը լավ սառած ու տորթին կպած լինի:

Մեկնաբանություններ

Արևիկ 2012-11-27

Հրաշալի է

Սոնա_fr 2012-04-27

ինչ հետաքրքիր է, անպայման կփորձեմ, շնորհակալություն կիսվելու համար

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 42 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր