Բացեք հիմա. ԱնուշեղենԱմառային Հեքիաթ
Ամառային Հեքիաթ
Անուշեղեն

Ամառային Հեքիաթ

Նվարդ 2012-04-13 3228 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • 3 բաժնի համար
  • 100 գր. սպիտակ շոկոլադ
  • 300 մլ սերուցք
  • ժելատին
  • 150մլ կաթ
  • հատապտուղ:
  • Շոկոլադե Սոուսի համար՝
  • 100մլ. կաթ
  • 80 գր. սև շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
100 մլ սերուցքը տաքացնել, բայց չեռացնել, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Ապա դնել սառնարանում 1 ժամ:
Քայլ 2
Ժելատինը պատրաստել այնպես, ինչպես ներկայացված է տուփի վրա: Ապա այն խառնել տաք կաթի հետ և թողնել, որ սառչի: Սերուցքը հարել հարիչի միջին արագությամբ, ապա ավելացնել շոկոլադե խառնուրդը և վերջում ժելատինը, շարունակել հարել ամենա թույլ արագությամբ:
Քայլ 3
Այս խառնուրդը լցնել մատուցվող պնակի մեջ, վրան շարել հատապտուղները, դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 4
Շոկոլադե սոուսի պատրաստման համար կաթը անհրաժեշտ է տաքացնել, ապա վրան ավելացնել մանրացված շոկոլադը: Խառնել այնքան, մինչև շոկոլադը կլուծվի:
Քայլ 5
Անուշեղենի վրա ավելացնել շոկոլադե սոուսը, կրկին դնել սառնարանը, մատուցել սառը վիճակում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր