Բացեք հիմա. ԱնուշեղենԹխվածքաբլիթով Անուշեղեն
Թխվածքաբլիթով Անուշեղեն
Անուշեղեն

Թխվածքաբլիթով Անուշեղեն

Նանա 2012-03-27 2220 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • կաթ1լ
  • կարագ 100գր
  • շաքարավազ 1 բաժակ
  • վանիլի փոշի
  • ալյուր 4ճգ
  • թխվածքաբլիթ 200գր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կես լիտր կաթը լցնել ալյուրի վրա և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Մնացած կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա շաքարավազի հետ միասին: Երբ կաթը եռա և շաքարավազը հալչի վրան ավելացնել կաթի-ալյուրի խառնուրդը: Այս ամբողջը եփել մարմանդ կրակի վրա, մինչև խտանալը: Երբ կրեմը պատրաստ կլինի վերցնել կրակից, ավելացնել կարագը և վանիլի փոշին, լավ խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Թխվածքաբլիթը մանրացնել: Որևէ ապակե գեղեցիկ ափսեի մեջ լցնել թխվածքաբլիթը, ապա կրեմը, այս կրկնել ևս 1 կամ 2 անգամ:
Քայլ 3
Դնել սառնարանում, որ սառչի, ապա հյուրասիրել: Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Մարի 2012-05-22

Համովա ո՞ր

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 28 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր