Թխվածքաբլիթով Անուշեղեն
Բաղադրությունը
- կաթ1լ
- կարագ 100գր
- շաքարավազ 1 բաժակ
- վանիլի փոշի
- ալյուր 4ճգ
- թխվածքաբլիթ 200գր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կես լիտր կաթը լցնել ալյուրի վրա և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Մնացած կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա շաքարավազի հետ միասին: Երբ կաթը եռա և շաքարավազը հալչի վրան ավելացնել կաթի-ալյուրի խառնուրդը: Այս ամբողջը եփել մարմանդ կրակի վրա, մինչև խտանալը: Երբ կրեմը պատրաստ կլինի վերցնել կրակից, ավելացնել կարագը և վանիլի փոշին, լավ խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Թխվածքաբլիթը մանրացնել: Որևէ ապակե գեղեցիկ ափսեի մեջ լցնել թխվածքաբլիթը, ապա կրեմը, այս կրկնել ևս 1 կամ 2 անգամ:
Քայլ 3
Դնել սառնարանում, որ սառչի, ապա հյուրասիրել: Բարի Ախորժակ:
Մեկնաբանություններ
Համովա ո՞ր