Կիտրոնով Կարկանդակ
Բաղադրությունը
- ¼ բաժակ եգիպտացորենի օսլա
- 1 բաժակ շաքարավազ
- 1/3 բաժակ շաքարավազ
- ½ բաժակ ջուր
- 3 ձու
- 1 ճաշի գդալ կարագ
- ¼ բաժակ կիտրոնի հյութ
- 1 կիտրոնի կեղև - քերած
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խառնել եգիպտացորենի օսլան և 1 բաժակ շաքարավազը թավայի մեջ : Ավելացնել ջուրը: Ջրով բացված եգիպտացորենի օսլան եփել թույլ կրակի վրա մինչև խառնուրդը թանձրանա և եռա: Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Խառնուրդից մի փոքր վերցնել և ավելացնել դեղնուցին ու լավ հարել: Հարված դեղնուցը լցնել թավայի մեջ և թողնել եռա մեկ րոպե: Ավելացնել կիտրոնի հյութը և լավ խառնել: Վերջում ավելացնել կիտրոնի քերած կեղևը և 1 ճաշի գդալ կարագ:
Քայլ 2
Տաքացնել ջեռոցը մինչև 200 C , թխել կարկանդակի ընդերքը 10 րոպե, (կարկանդակի ընդերքի համար կարելի է օգտագործել շերտավոր խմոր) :
Քայլ 3
Հարել սպիտակուցը 1/3 բաժակ շաքարավազի հետ մինչև պնդանալը:
Քայլ 4
Հետո կարկանդակի ընդերքի մեջ լցնել կիտրոնով պատրաստված տաք խառնուրդը: Այնուհետև լցնել սպիտակուցը և տարածել: Թխել ջեռոցի մեջ 10 րոպե: Թողնել սառչի մինչև համտեսելը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։