Բացեք հիմա. ԿարկանդակներԿիտրոնով Կարկանդակ
Կիտրոնով Կարկանդակ
Կարկանդակներ

Կիտրոնով Կարկանդակ

Աշլի Բադդ 2012-03-23 1282 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • ¼ բաժակ եգիպտացորենի օսլա
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1/3 բաժակ շաքարավազ
  • ½ բաժակ ջուր
  • 3 ձու
  • 1 ճաշի գդալ կարագ
  • ¼ բաժակ կիտրոնի հյութ
  • 1 կիտրոնի կեղև - քերած

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խառնել եգիպտացորենի օսլան և 1 բաժակ շաքարավազը թավայի մեջ : Ավելացնել ջուրը: Ջրով բացված եգիպտացորենի օսլան եփել թույլ կրակի վրա մինչև խառնուրդը թանձրանա և եռա: Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Խառնուրդից մի փոքր վերցնել և ավելացնել դեղնուցին ու լավ հարել: Հարված դեղնուցը լցնել թավայի մեջ և թողնել եռա մեկ րոպե: Ավելացնել կիտրոնի հյութը և լավ խառնել: Վերջում ավելացնել կիտրոնի քերած կեղևը և 1 ճաշի գդալ կարագ:
Քայլ 2
Տաքացնել ջեռոցը մինչև 200 C , թխել կարկանդակի ընդերքը 10 րոպե, (կարկանդակի ընդերքի համար կարելի է օգտագործել շերտավոր խմոր) :
Քայլ 3
Հարել սպիտակուցը 1/3 բաժակ շաքարավազի հետ մինչև պնդանալը:
Քայլ 4
Հետո կարկանդակի ընդերքի մեջ լցնել կիտրոնով պատրաստված տաք խառնուրդը: Այնուհետև լցնել սպիտակուցը և տարածել: Թխել ջեռոցի մեջ 10 րոպե: Թողնել սառչի մինչև համտեսելը:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 6 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր