Տորթ Կրեմ
Բաղադրությունը
- Խմոր՝
- 4 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 2 բաժակ մածուն
- 2թգ. սոդա
- կակաո
- ալյուր:
- Կրեմ՝
- 4 ձվի դեղնուց
- 1 բաժակ շաքարավազ
- 4 լիքը ճգ. ալյուր
- 2 թեյի բաժակ կաթ:
- 200գր. կարագ
- 1 բաժակ շազարավազ
- վանիլին:
- Գլազուր՝
- 3ճգ. կակաո
- 1ճգ. ալյուր
- կես բաժակ շաքարավազ
- 1 սուրճի բաժակ կաթ
- 2ճգ. ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մածունը, 2թգ. սոդան կրկին լավ հարել, ավելացնել այնքան կակաո, որ խմորը մգանա, վերջում ավելացնել 2 բաժակ ալյուր և եփել կրակի վրա:
Քայլ 2
Կրեմ- Ձվի դենուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը լավ խառնելուց հետո ավելացնել եռացրած կաթը: Այս ամենը լավ խառնել և դնել մարմանդ կրակին և եփել այնքան, մինչև որ կփրփրի: Երբ պատրաստ կլինի դնել, որ սառչի: 200 գր կարագը լավ հարել, ավելացնել շաքարավազը, վանիլինը, լավ խառնել և եփել եփուկը:
Քայլ 3
Գլազաուր - Կակաոն, ալյուրը, շաքարավազը լավ խառնել, ավելացնել կաթ և եփել, ապա ավելացնել ձեթը: Երբ պատրաստ կլինի վերցնել կրակից:
Քայլ 4
Այս բոլոր աշխատանքները կատարելուց հետո, խմորի վրա տարածել կրեմը, իսկ հետո գլազուրը:
Քայլ 5
ՇԱՏ ՀԱՄԵՂ Է ՓՈՐՁԵՔ, ՊԱՏՐԱՍՏԵՔ, ՀԱՍՏԱՏ ՉԵՔ ՓՈՇՄԱՆԻ.............
Մեկնաբանություններ
..............