Սմբուկով Գլանակ
Բաղադրությունը
- 2 մեծ սմբուկ
- 100-150 գր. վիտչինա
- 300 գր լոլիկ
- 150 գր գազաև
- աղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկները առանց կեղևազրկելու բարակ- բարակ կտրատել, 30 րոպե թողնել, ապա լվանալ սառը ջրով: Լոլիկը կեղևազրկել և մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել և տապակել ձեթի մեջ, քիչ հետո ավելացնել լոլիկը, մի քիչ եփելուց հետո, վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Սմբուկները տապակել երկու կողմերից, երբ սմբուկները պատրաստ կլինին դնել հաստ թղթե անձեռոցիկների վրա, որտեսպի ավելորդ ձեթը դուրս գա:
Քայլ 3
Վիտչինան նույնպես կտրատել: Սմբուկի վրա դնել մի քիչ գազարից, լոլիկից պատրաստված միջուկը, ապա վիտչինան և պտտացնելով գլանակի տեսք տալ: Մատուցելիս կարող եք զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Շատ լավ կայք է, ուտեստներն էլ նույնպես, բայց մի խնդրանք ունեմ, որ գրամների փոխարեն գրեք քանի հատ է հարկավար, ՕK