Շոկոլադե Կոկտեյլ Սիրելիին
Բաղադրությունը
- 1 տուփ սև շոկոլադ,
- 150մլ եռացրած ջուր
- 600մլ. կաթ
- 4 ճգ. շոկոլադե պաղպաղակ
- 4ճգ վանիլային պաղպաղակ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
15 գր սև շոկոլադը քերիչով անցկացնել, իսկ մնացածը մանրացնել և տաք ջրի հետ միասին հարել բլենդերով: Ապա ավելացնել կաթը, շոկոլադե պաղպաղակը և շարունակել հարելը: Պատրաստված կոկտեյլը լցնել մատուցվող բաժակների մեջ, յուրաքանչյուրի վրա դնել մեկ ճաշի գդալ վանիլային պաղպաղակ և քերած շոկոլադով զարդարել:
Մեկնաբանություններ
Լավն էր, կարելի է փորձել